Ինչ ճանապարհ է անցել ձերբակալված փոխնախարար Արսեն Դավթյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին։

Արսեն Դավթյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 19-ին: 1991-1996 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 2001 թվականին վերապատրաստում է անցել Ճապոնիայի կառավարության ծրագրի շրջանակներում «Հանրային առողջապահության կառավարում» թեմայով, իսկ 2006-ին` Լեհաստանում «Պետական ծախսերի կառավարում» թեմայով:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1999 թվականից` որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման վարչության առաջատար մասնագետ, այնուհետև նույն կառույցում զբաղեցրել է տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, 2000 թվականից նշանակվել է նույն վարչության պետ:

2018 թվականից մինչև առողջապահության նախարարի տեղակալ նշանակվելը Արսեն Դավթյանը զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի տեղակալի պաշտոնը:

Աշխատանքային տարիների ընթացքում եղել է միջազգային կազմակերպությունների փորձագետ-խորհրդատու (WB, USAID, WHO):

1996-1997 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Ամուսնացած է, ունի 2 որդի և դուստր:




Լրահոս