ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առողջապահության փոխնախարարն ազատության մեջ է. 15 միլիոնը գտնվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի գումարը հայթայթվեց եւ նա կալաքից ազատվեց: Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթեւոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի եւ Երեմ Դավթյանի՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը:

Պաշտպանները գումարի չափը ասել էին փոխնախարարի հարազատներին, եւ վերջիններս գումար էին փնտրում, եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 15 միլիոն դրամը գտնվել է, եւ փոխնախարարը հայտնվել է ազատության մեջ, իսկ ԱԱԾ-ում նրա նկատմամբ կաշառքի գործով քննությունը շարունակվում է:




Լրահոս