«Ժառանգությունը» վարչության նոր նախագահ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարից հետո, վարչության անդրանիկ նիստի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ է ընտրվել լեզվաբան Նարինե Դիլբարյանը, իսկ քարտուղար է ընտրվել լրագրող Վանիկ Ալեքսանյանը:

Համագումարը նաև բանաձև է ընդունել, ըստ որի՝ Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդավարական հեղափոխություն, սակայն որին դեռեւս չի հետեւել դեպի իրական ժողովրդվարություն տանող իրավաքաղաքական անհրաժեշտ փաթեթի ամրագրումը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին, կայացել է «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարը։ Րաֆֆի Հովհաննիսյանը մնացել է որպես շարքային անդամ:




Լրահոս