Զույգաղբյուր-Կարմրավան ճանապարհին 255 ավտոմեքենա մնացել էր արգելափակման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին, ժամը 12:41-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Զույգաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 12:38-ից մինչև 18:05-ը փրկարարները, «Աշոցքի ՃՇՇ»-ն ու Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել մոտ 255 ավտոմեքենա (485 ուղևոր):




Լրահոս