Armenian text to speach

Ազգային ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթվել է. ԱԺ աշխատակազմի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ աշխատակազմի ղեկավարը սոցցանցի էջում գրել է. «Հարգելի ընկերներ, կցանկանայի ուրախությամբ հայտնել, որ ՀՀ Ազգային Ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթված է։ Բազմաթիվ քննարկումների արդյունքում 60 մաքրուհիներից 49-ը կնքել են պայմանագիր և իրականացնում են մաքրման աշխատանքներ Ազգային Ժողովում, «Քլիրենս» ՍՊ ընկերության կողմից գործուղված։

Նշեմ նաև, որ պայմանագիր կնքելուց հրաժարված մաքրուհիների աշխատավարձի ֆոնդը բաշխվելու է մնացած աշխատակիցների միջև, որի արդյունքում աշխատակիցների աշխատավարձը, ծանրաբեռվածությունից կախված, բարձրացվել է ևս 12-40 հազար դրամով»։




Լրահոս