Ապրիլի 2-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ մանսարդների և կիսանկուղների կարգավիճակի փոփոխման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի մշակած ծրագրերի շուրջ: Անդրադարձ Երևանի կանաչապատման խնդիրներին:
Ժամը 13:00՝ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ Վիեննայի հանդիպման արդյունքների և հնարավոր հետևանքների վերաբերյալ:
***
Լիդիանը նմանատիպ հայցադիմում է նաև ներկայացրել ՀԲՃ-ի կամավոր Անի Խաչատրյանի դեմ, որը դատարանն ընդունել է վարույթ և առաջին նախնական դատական նիստը տեղի կունենա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 2-ին, ժամը 13:15-ին։
***
2013 թվականի ապրիլի 2-ին, Պռոշյան գյուղի իր աշխատավայրի դիմաց դավադիր կրակոցով սպանվեց Պռոշյանի համայնքապետ, արցախյան ազատամարտի հերոս՝ Հրաչ Մուրադյանը:
Անցնող վեց տարիների ընթացքում հանցագործության բացահայտման համար որևէ լուրջ տեղաշարժ չի կատարվել՝ չնայած մեր հետևողական պահանջին ու տուժողի իրավահաջորդների համառ ջանքերին:
Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը 2019 թվականի ապրիլի 2-ին, ժամը 15։00-ին կազմակերպում է բողոքի ցույց ՀՀ գլխավոր դատախազության առջև՝ պահանջելով գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ բացահայտում:
***
Ապրիլի 2-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրերն են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և փաստաբան Կարեն Տոնոյանը։
Թեմաներ՝ լրագրողները բողոքարկում են «Էլեկտրիկ Երևանի» դեպքերով հարուցված քրեական գործի կասեցման մասին ՀՔԾ-ի որոշումը, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների և նախագահի ընտրությունը, այլ հետաքրքրող թեմաներ։
***
Ապրիլի 2-ին, ժամը 18:00-ին «Երևանի Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան:
Ասուլիսի թեման է՝ «Քրիստոֆեր» ներկայացումը, որի միջոցով Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմից կբարձրաձայնվի աուտիզմի սինդրոմ ունեցող մարդկանց խնդիրները:
Ներկայացումը հիմնված է Մարկ Հեդոնի «Շան հանելուկային սպանություն գիշերը» ստեղծագործության վրա: Այն 15 տարեկան տղայի մասին է, ով ունիաուտիզմի սինդրոմ: Տղայի անունը Քրիստոֆեր է, նա իր հոր հետ ապրում է Մեծ Բրիտանիայում՝ Սուինդոն քաղաքում, որտեղ էլ զարգանում ենիրադարձությունները: Ամեն ինչ սկսվում է այն բանից, որ Քրիստոֆերը այգում հայտնաբերում է հարևանի սպանված շանը։
Մամլո ասուլիսից հետո՝ ժամը 19:30-ին կդիտենք «Քրիստոֆեր» ներկայացումը:
***
2019թ. ապրիլի 1-ին Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) առաքելությունը ժամանել է Հայաստան։ Այցի
շրջանակներում ս․թ․ ապրիլի 2-ին «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցում ժամը 09։00-ին տեղի կունենա աշխատաժողով։
Աշխատաժողովի ժամանակ կքննարկվեն կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու՝ Հայաստանի
կարողությունների մեծացման հարցերը, ինչպես նաև ԿԿՀ-ի հետ համագործակցության նախագծային գաղափարների
զարգացմանը, մասնավոր հատվածի ներգրավվածության առաջարկությունների մշակմանը, համակարգված աջակցությանը
վերաբերող հարցեր։
Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև 2018թ․ դեկտեմբերի 11-ին Լեհաստանի
Կատովիցե քաղաքում ստորագրվել է երկկողմ Հիմնական համաձայնագիրը։ Համաձայնագիրը կապահովի հիմնադրամի
ներքո Հայաստանում իրականացվող գործողությունները։ Կանաչ կլիմայի հիմնադրամն այդ նպատակով 2020 թվականից
սկսած զարգացող երկրներին կտրամադրի տարեկան 100 մլրդ․ դոլար։
Միջոցառման ընդմիջմանն առաքելության անդամները և Բնապահպանության նախարարության պատասխանատուները կպատասխանեն լրագրողների հարցերին։
Ապրիլի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը և Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:
ԹԵՄԱ՝ ապրիլյան պատերազմից երեք տարի անց. Արցախի անվտանգությունը:
***
Ապրիլի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը և «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:
ԹԵՄԱ՝ ապրիլյան պատերազմից երեք տարի անց. Արցախի անվտանգությունը:
***