Հարց քաղաքացիներից` որքա՞ն է աշխատողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատողի ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը որքա՞ն է:

Գայանե Իսրայելյան (41 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Իսրայելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նվազագույն արձակուրդի տեւողությունը կազմում է.
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային oր:

2. Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:

3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ` բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված)

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդված):

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս