
Հոլանդական «Վիլլեմ II»-ի գլխավոր մարզիչ Ադրի Կոստերը հայտնել է, թե, որ թիմի հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ուղարկվել է երկրորդ թիմ`
«Օզբիլիսը ժամանակավորապես ուղարկվել է ակումբի երկրորդ թիմ եւ այդ պատճառով չկա «Հերակլեսի» դեմ խաղի հայտացուցակում: Պատճառն այն է, որ կիսապաշտպանը հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Սիտարդի» հետ առաջնության նախորդ տուրի հանդիպման ժամանակ»,- մարզչի խոսքը մեջբերում է թիմի պաշտոնական կայքը: