Ովքեր են հանձնաժողովի պարտաճանաչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ներկայացրել է մարտ ամսվա ընթացքում նիստերին պատգամավորների հաճախելիության մասին տվյալները: Ըստ այդմ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 22-ին տեղի ունեցած նիստից ոչ մի պատգամավոր չի բացակայել։ Նկատենք, որ սա մարդ ամսվա միակ նիստն է եղել. մեկ անգամ էլ նիստ էր եղել փետրվարին, որից կրկին բացակայողներ չեն եղել։

Ի դեպ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը թերբեռնվածների թվին է պատկանում, եւ այնքան շատ նախագծեր չկան քննարկվող, ինչպես, օրինակ, պետաիրավական կամ տնտեսական հարցերով հանձնաժողովներում, չնայած այն բանի, որ սա ԱԺ ամենաառանցքային հանձնաժողովներից է, որը նաեւ քաղաքական լուրջ նշանակություն ունի:




Լրահոս