Պետական վերահսկողական ծառայությունը 7 գրություն է ուղարկել դատախազություն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունն իր գոյության այս մեկ տարվա ընթացքում ընդամենը բացահայտումների 7 դեպքի վերաբերյալ է գրություն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազի` ԱԺ ներկայացրած 2018 թվականի գործունեության մասին հաղորդումից տեղեկացավ, որ Պետական վերահսկողական ծառայության դիմումների հիման վրա արդեն քրեական գործեր են հարուցվել: Դրանցից ամենաաղմկահարույցը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում հայտնաբերված դեպքն է` մոտ 600 մլն դրամ արժողության տրանսֆորմատորի անհետացման վերաբերյալ: Մյուս դեպքերը վերաբերում են ավելի մանր գործերի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս