Ապրիլի 5-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 5-ին, ժամը 18:00-ին, Միկա մարզադահլիճում տեղի է ունենալու բժիշկների ֆուտբոլի առաջնություն: Խաղալու են մի շարք հիվանդանոցների տարբեր պրոֆիլի բժիշկներ:

***

Ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:

ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը. Մեհրիբան Ալիեւայի հայտարարությունը. սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպումը. Արցախի անվտանգությունը:

***

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լուսինե Վիրաբյանը:

ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետի հանձնարարականը ԱԱԾ պետին ֆեյքերի դեմ պայքարի հարցում. ԶԼՄ-ներում տարածվող ապատեղեկատվությունը. սոցիալական ցանցերում գործող ֆեյքերը. զրպարտություն եւ անձնական վիրավորանք. օրենքի կիրառումը եւ խնդրի դեմ պայքարը:

***

Ապրիլի 5-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի կենդանաբանական այգու (ԵԿԱ) ակվատերարիումի նախկին ղեկավար Կարեն Մարտիրոսյանի, ԵԿԱ նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանի և «Զօօֆաունա» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Խաչատրյանի ասուլիսը:

Ասուլիսի մասնակիցները կներկայացնեն իրենց տեսակետը` Երևանի կենդանաբանական այգու կառավարման մասնագիտական որակի,,կենդանիների անկումների,իրենց կարծիքով տեղի ունեցող ապօրինությունների, ինչպես նաև բարձրացված հարցերի շուրջ քաղաքապետարանի դիրքորոշման վերաբերյալ:

***

Ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում պաշտոնաթող գնդապետ, ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանը կխոսի Փաշինյան-Ալիև հանդիպման ու դրան հաջորդած Ալիևյան ընտանիքի ռազմատենչ հայտարարությունների մասին. Ինչու հանդիպումից օրեր անց Ադրբեջանական կողմի տրամադրությունները փոխվեցին: Բանախոսը կանդրադառնա նաեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը:

***

Ապրիլի 5-ին ժամը 13,00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս՝  հերոսածին  ընտանիքների  կանանց և աղջիկներին  նվիրված  «Հայուհու  աշխարհ 2» խորագրով  բարեգործական  համերգի  վերաբերյալ։
Թեման՝  «Ապրիլի 7-ին տեղի կունենա «Հայուհու  աշխարհ 2» խորագրով բարեգործական  համերգը՝ անակնկալներով և մրցանակաբաշխությամբ։ Համերգի նպատակը, կազմակերպիչները, մասնակիցները, աջակիցներն ու հրավիրված հյուրերը»։
Բանախոսներն են
Արմանի-Հեղինակ-կատարող, հաղորդավար
Աշուղ  Աստղանուշ- Ձեռնադրող  աշուղ
Հասմիկ  Մկրտչյան – Լրագրող, հաղորդավար
Էլեն  Բեջանյան-Պրոդյուսեր
Candy  Angie  (Քենդի  Էնջի)-Պատանի  երգչուհի




Լրահոս