ՀԱՐՑ. Եթե Ա/Ձ-ն ունի գույք, որի համար ավելի քան 10 տարի չի կատարել հարկային պարտավորություններ, ապա կա՞ վաղեմության ժամկետ` կապված գույքահարկի հետ:
Գուրգեն Մնացականյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ըստ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի` գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Նշենք, որ ըստ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի` հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: