Հարց քաղաքացիներից` ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք վերցնելու համար ո՞ւր պետք է դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք վերցնելու համար ո՞ւր պետք է դիմել: Եվ ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետում է տրամադրվում այդ փաստաթուղթը:

Նելլի Գրիգորյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նշենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Օտարերկրյա պետությունում գտնվող տեղեկանք հայցողը (լիազորված անձը, ծնողը) տեղեկանք ստանալու համար կարող է դիմել նաեւ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

• Տեղեկանքը տրվում է վերը նշված փաստաթղթերը Արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո` 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել` Արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց, մինչեւ մեկ օր:
• Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս յոթ օրով:
• Եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հյուպատոսական հիմնարկը, նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս