ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի` ԱԺ այսօրվա այցը չի կայանա. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ այսօր խորհրդարան պետք է գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հանդիպում ունենա խմբակցության հետ։ Հանդիպման նպատակը Վիեննա կատարած այցն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումն էր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր նախատեսված հանդիպումը հետաձգվել է, եւ պատճառները մի քանիսն են։ Նախ` իշխանական խմբակցության մի քանի պատգամավորներ գործուղման են, այդ թվում եւ` Լիլիթ Մակունցը: Բացի այդ, այսօր վարչապետը վաղ առավոտից լինելու է Շիրակի մարզում եւ վերադառնալու է միայն ուշ երեկոյան։ Մենք տեղեկացանք, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս