Ապրիլի 8-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանի մամուլի ասուլիսը:
Պատրա՞ստ է արդյոք պետությունը դիմակայելու կենսաբանական բնույթի սպառնալիքներին: Իբրև ազգային անվտանգության բաղադրիչ արդյո՞ք կենսաբանական և պարենային անվտանգությունը գտնվում է պետական հատուկ վերահսկողության տակ: Որքանո՞վ է համապատասխանում կենսաբանական և պարենային անվտանգության վերահսկողությունը Հայաստանում ինքնիշխան պետության առհասարակ և, մասնավորապես, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող պետության պահանջներին: Այս թեմաների մասին կխոսի «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը։
***
Ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Տեր Եսայի քահանա Արթենյանը:
ԹԵՄԱ՝ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը. Հայ Առաքելական եկեղեցու եւ հայկական ավանդական ընտանեկան արժեքները վտանգված են, թե՞ ոչ:
***
Ապրիլի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոգեբան Սամվել Խուդոյանը եւ «Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպան ազգային ճակատ» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
ԹԵՄԱ՝ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը. երեւույթի սոցիալ-հոգեբանական ազդեցությունը:
***
Ապրիլի 8-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը եւ կենսաբանական գիտությունների դոկտոր Մարիամ Ավագյանը կներկայացնեն ՀՀ ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի կողմից ՀՀ Կառավարության և Երևանի քաղաքապետարանի առաջ բարձրացրած հիմնահարցերի ընթացքը.
1.Սևանա լճի և ջրային ռեսուրսների կառավարում
2.Աղտոտված շրջական միջավայրի ազդեցությունը հանրության վրա
3.Քաղաքաշինության խնդիրներ
Բանախոսները կկներկայացնեն նաև այն հարցերը,որոնք դեռ նոր պետք է բարձրացվեն:
***
Ապրիլի 8-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով:
Բանախոսներն են`
Արթուր Սաքունց` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար
Ժաննա Ալեքսանյան` «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան
Ռազմիկ Մարիկյան` ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
Արա Ղարագյոզյան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան
Բանախոսների ցանկը կհամալրվի:
***
Իրանի Իսլամական Հանրպետությունում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար ապրիլի 8-ին ժամը 12:00 ին մարդասիրական օգնության շարասյունը կմեկնի Արտակագ իրավիճակների նախարարությունից:
Միջոցառմանը կմասնակցեն ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
***