Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը:
Այս պահին դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընկերության բազմաթիվ աշխատակիցներ: Վերջիններս պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Պահանջում ենք Նիկոլին»:
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափերով` 7 036 666 312 դրա հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ։