Ապրիլի 9-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ին ժամը 12, 00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի ասուլիսը։

Թեման՝ «Էկոլոգիական խնդիրները հեղափոխական շարժումից մեկ տարի անց։ Հատապ անելիքներ և ակնկալլիքներ»։

***

Ապրիլի 9-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:

Թեման՝ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականություն:

***

Ապրիլի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանող Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի համատեղ բրիֆինգը: Բրիֆինգին կարող են մասնակցել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածք ապրիլի 9-ին` ժամը 15.20-ից 15.40-ը:

***

 




Լրահոս