ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այդ սենյակում մի մարդ չմնա, աշխատանքից ազատել բոլորին. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորագավիթի մաքսակետ: Նրան ուղեկցում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Փաշինյանը ծանոթացել է մաքսատան հնարավորություններին, մասնավորապես, խոսքը մեծ հերթերի մասին է, որից լուրջ դժգոհություններ կան հասարակության շրջանում:

«Ոնց կարա մարդ ամեն օր մտնի իր աշխատասենյակ ու տեսնի դրոշը կեղտոտ գցած է անկյունում, այդ մարդն ինչպես  կարող է ուսադիրներ կրել Հայաստանում: Այդ սենյակում մի մարդ չմնա, աշխատանքից ազատել բոլորին՝ անուն ազգանուններով կհետևեք: Այս մասին Նորագավիթի մաքսատանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան սենյակներից մեկում տեսնելով տիրող իրավիճակը»:

Լրագրողների հարցին, թե հնարավոր չէ արդյո՞ք նկատողություններով հարցը փակել, վարչապետը բացասական պատասխան տվեց՝ նշելով՝ եթե դրոշի հետ կապված չլիներ հարցը, հնարավոր կլիներ:

Փաշինյանը նաև կարգադրեց կարգի բերել ամբողջ մաքսատունը՝ մաքրությունը պատշաճ վիճակում պահել, անել գծանշումները և այլն:




Լրահոս