Ապրիլի 10-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրերն են Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանը և խմբի ավագ գիտական աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Անահիտ Մխիթարյանը։

Թեմա՝ ի՞նչ պատճառով Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն օրերս փակեց Արծրունի Սահակյանի ղեկավարած գիտահետազոտական խումբը, խմբի ղեկավարն ու աշխատակիցները նշում են, որ դա անձնական հաշվեհարդարի հետևանք է։

***

Ապրիլի 11-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի մամուլի ասուլիսը:

***

Ապրիլի 10-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ ներքաղաքական իրողությունների և հանրային սպասումների շուրջ:
***
Ապրիլի 10-ին ժամը 11,30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա քննարկում՝  Մարաղայի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Բանախոսներն են՝
Մարիամ Ավագյան – Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող
Գայանե Մախմուրյան – պատմաբան, Պատմական գիտությունների դոկտոր,
Ալեքսան Հակոբյան – Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտ. աշխատող
***

 

 




Լրահոս