Հարց քաղաքացիներից` ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում անփաստաթուղթ արտադրանքի տեղափոխման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում գործունեություն իրականացնող կազմակերպության մոտ տարվա ընթացքում երկրորդ անգամ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի տեղափոխում, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում:

Գուրգեն Սարոյան (40 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` եթե ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողի մոտ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա տարվա ընթացքում երկրորդ խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը, եւ համապատասխան վարչական ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից (եկամտային հարկից) ազատման արտոնությունից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում եւ դրան հաջորդող մեկ տարում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ ենք համարում նշել, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս