
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմում հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողով կստեղծվի։
Նման առաջարկով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։ Այդպիսի մի կառույց գործում է նաեւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում, որը կոչվում է հանձնաժողովին կից գիտափորձագիտական խորհուրդ։ Մասնավորապես, Մանե Թանդիլյանի առաջարկած ենթահանձնաժողովը նախագահելու է Տիգրան Ուլիխանյանը, իսկ անդամներն են լինելու Արթուր Գրիգորյանը, Երջանիկ Հակոբյանը եւ Եղիշե Սողոմոնյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ենթահանձնաժողովը ստեղծվում է` «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ԱԺ ներկայացվող ՀՊ ընթացիկ եզրակացությունների քննարկման համար: