Ապրիլի 12-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

ԹԵՄԱ՝ քաղաքական լուրջ օրակարգի փոխարեն PR շոու. հեղափոխությունից մեկ տարի անց:

***

Ապրիլի 12-ին ժամը 12.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս։

Թեման՝  ««Սերժի Վաչոյի» հերթական զոհը. Նոր մանրամասներ «Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր  հաշվապահ՝  Սուսաննա Արիստակեսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Իրավապաշտպանների քայլերը և ակնկալիքները»։

Բանախոսներն են՝
Սուսաննա Արիստակեսյանը – «Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր  հաշվապահ
Մարինա Պողոսյանը – «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ

Արթուր Սաքունցը

– Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

***
Ապրիլի 12-ին ժամը 13.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ՝  Տիգրան Հովհաննիսյանի ասուլիսը։

Թեման՝  «Հեղափոխական շարժումից մեկ տարի անց, ձեռքբերումներ և չլուծված խնդիրներ, (ուղևորափոխադրումներ, տաքսու

ոլորտ, երթևեկությյուն, ավտոներկրողների խնդիրներ, մաքսազերծում, տուգանքներ), պահանջներ և ակնկալիքներ իշխանություններից, առաջարկներ և հետագա անելիքներ»։

***
Ապրիլի 12-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք հայ-ֆրանսիական գրական-երաժշտական երեկոյին, որի ընթացքում նախատեսվում է Փարիզից ժամանած երգչուհի Նառա Նոյանի ելույթը և Ժաննա Բլբուլյանի «Գաղտնիքներիս արահետով» հեղինակային գրքի շնորհանդեսը:
***

Ապրիլի 12-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Թեման՝ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականություն, Ստրասբուրգյան հանդիպումներ:

***

 

 




Լրահոս