Երևանի «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Արարատ Խաշմանյանի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը:
Խաշմանյանի պաշտոնանկությունը տեղի ունեցավ երեկ կայացած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Փյունիկից» կրած պարտությունից հետո: «Արարատն» առաջնության մրցաշարային աղյուսակի հետնապահն է ու զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը և ունի 15 միավոր:
Աբրահամ Խաշմանյանն «Արարատը» գլխավորում էր 2018 թվականից: Մարզիչն ակումբում պաշտոնավարել է նաև 2012-ից մինչև 2014 թվականը: