ՀԱՐՑ. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավորություններ առաջանալու համար վաղեմության ժամկետ սահմանվա՞ծ է արդյոք:
Տիգրան Գրիգորյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Գրիգորյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1 հոդվածով` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո` բացառությամբ «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք, որը նշված կարգին համապատասխան ներկայացվում է հարկային մարմին` հաշվառման եւ դրոշմակնքման:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: