Բուռն քառօրյա է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին մեկնարկող քառօրյա նիստերը բավականին բուռն են լինելու։ Բացի Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի սպասված նախագծից (որը ենթադրում է օպտիմալացումներ պետական կառավարման համակարգում), ԱԺ օրակարգում երկու ընտրություն է լինելու՝ Սահմանադրական դատարանի դատավորի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի։ Առաջինի դեպքում թեկնածուն Գոռ Հովհաննիսյանն է, երկրորդի դեպքում՝ էներգետիկ եւ բնական ռեսուրների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ Երկու ընտրություններն էլ տեղի են ունենալու փակ, գաղտնի քվեարկությամբ, եւ ընտրված են համարելու 3/5-րդի պարագայում։

Ենթադրվում է, որ եթե Գ. Բաղրամյանն, անուամենայնիվ, կընտրվի, ապա Գ. Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվելու է, քանի որ իշխող «Իմ քայլը» դաշինքն արդեն իր տեսակետն այս հարցում ներկայացրել է` պնդելով, որ սա իրենց թեկնածուն չէ: ԱԺ այս նստաշրջանում, բացի այս ամենից, տեղի կունենա նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ներկայացումը։ Ընդհանուր առմամբ, օրակարգում լինելու է 14 հարց, որից 7-ը՝ պարտադիր քննարկման։




Լրահոս