Ապրիլի 15-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ջերմիկ Անկյուն» Հիմնադրամը
Սիրով հրավիրում է Ձեզ Ապրիլի 15-ին ժամը 16,00 – 18,00 լուսաբանելու Ջերմիկ Անկյան բնակիչներին նվիրված համերգային միջոցառումը:
Միջոցառման աջակիցները հանդիսանում են՝

Պատանեկության Ստեղծագործական կենտրոնը, Ֆոքս օն Չիլդրն Բարեգործական հիմնադրամը, Հայ-Ֆրանսիական Միասին հիմնադրամը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ բանկը, Հայաստանի Օգնության Ֆոնդը:

Միջոցառումից առաջ կներկայացվեն Ջերմիկ Անկյան բնակիչների ձեռքի աշխատանքները:

«Ջերմիկ անկյունը» սկիզբ է առել մեծ սիրուց և փոքր քայլերի արժևորումից։ Քայլերը ուղղվել են տարբեր աստիճանի մտավոր առանձնահատկություններ ունեցող և Հայաստանի մանկատների տարիքային շեմն անցած ծնողազուրկ մարդկանց աջակցելու և նրանց համար խաղաղ, հուսադրող ու խնամքով ապահովված միջավայր ստեղծելու նպատակով։Այդ խոցելի խմբերի համար «Ջերմիկ անկյունը» ստեղծեց այլընտրանք․ հոգեբուժական հաստատություններ ուղարկելու փոխարեն առաջարկվեց խմբային տան գաղափարը։ Առաջին այդօրինակ տունը բացվեց 2006-ին, 3 գյուղում։

***

Ապրիլի 15-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը:

Թեման՝ Ինչպես դիմակայել մերօրյա գայթակղություններին և ապաշխարության Ավագ Շաբաթվա միջոցով հասնել Սուրբ Հարության տոնին: Սկսվում էՔրիստոնեական օրացույցի գլխավոր՝ Ավագ Շաբաթը:

***

Ապրիլի 15-ին՝  ժամը  12:00-ին,   «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանը եւ նույն կազմակերպության իրավաբան Պավլիկ Փոլադյանը:

 ԹԵՄԱ՝   առողջապահական ոլորտում առկա խնդիրները.  բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման համակարգում  գոյություն ունեցող թերությունները:

***

Ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Թեման՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հրատապ խնդիրներն ու հեռանկարները՝ ԵԽԽՎ-ում  ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի լույսի ներքո
***

 

 




Լրահոս