Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի 50-ամյա բնակիչ Ատոմ Մկրտչյանը արդեն 5-րդ օրն է՝ հացադուլ է անում: Նա այդ կերպ պահանջում է 30 տարվա գյուղապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը:
Համայնքում տասն ամիս առաջ է եղել գյուղապետի ընտրություն, և վերընտրվել է հենց Նորայր Հարությունյանը։
Գյուղացիները բողոքում են, որ տասն ամսվա ընթացքում նա նույնիսկ մեկ անգամ ավագանու նիստ չի արել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացադուլի դիմած բնակիչը նույնիսկ ապացույցներ ունի գյուղապետի կողմից արված չարաշահումների վերաբերյալ և որոշել է բարձրաձայնել այդ մասին հենց հացադուլի միջոցով:
Իրավիճակն այնքան էր սրվել, որ գյուղացիներն այսօր որոշել էին անգամ ճանապարհ փակել։ Գեղարքունիքի մարզի ռեյտինգային ցուցակով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղյակ է խնդրի մասին․ պատգամավորը ուշադրության կենտրոնում է պահում բանկիչների հարցը։ Նա միջամտել է, որպեսզի հարցը կարգավորվի բացառապես օրենքի պահանջներին հետեւելով։