Ապրիլի 16-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին ժ.11։00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների նախասրահում կբացվի «Ցեղասպանությունը հաշմանդամություն ունեցող անձանց աչքերով» ցուցահանդեսը և կկայանա նույնանուն մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը։ Ցուցադրվելու են հաշմանդամ արվեստագետների ձեռքի աշխատանքները՝ գեղանկարներ, քանդակներ և այլ գործեր։

***

Ապրիլի 16-ին, ժամը 11:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը։

Թեմաներ՝  «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալությունը, Նորագավիթի մաքսատան դեպքերն ու դրանց իրավաչափությունը, Զարթոնքում տեղի ունեցող իրադարձությունները, նոր կառավարության գրեթե մեկտարյա գործունեության արդյունքներն ու հետևանքները։

***

Ապրիլի 16-ին, ժ. 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ` Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե.Մ.Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկիի մասնակցությամբ:

Տեսակամրջի թեման՝ «Ինչպե՞ս են գնահատվում 1915 թ. Ցեղասպանության ճանաչման հնարավորությունները և հեռանկարները, հնարավո՞ր է արդյոք 21-րդ դարում վերափոխել թուրքերի գիտակցությունը, և պե՞տք է արդյոք փոխել Հայաստանի մարտավարությունը՝ Ցեղասպանության ճանաչման պայքարում»:

***

Ապրիլի 16-ինժամը 12:00-ին «Մեդիակենտրոնում» տեղիկունենա ասուլիս-քննարկում «ՏԻՄոլորտըհեղափոխությունիցառաջևհետոօրենսդրականփոփոխություններևառկահիմնախնդիրներ»թեմայով:

Բանախոսն է`

ԷմինԵրիցյան`Հայաստանի համայնքների միության նախագահ

Անդրադարձ կկատարվի ՏԻՄ ոլորտի ներկա իրավիճակին,Կառավարությունից սպասելիքներին, օրենսդրական փոփոխություններին,գոյություն ունեցող այնպիսի հիմնախնդիրներին, ինչպիսիք են համայնքներիխոշորացումը, ապակենտրոնացումը և այլն: Որպես Եվրոպայի խորհրդիՏեղական և տարածքային կոնգրեսում հայկական պատվիրակությանղեկավար՝ Էմին Երիցյանը կամփոփի նաև Ստրասբուրգում՝ ապրիլի 2-4-ըանցկացված Կոնգրեսի 36-րդ նստաշրջանի արդյունքները:

***

Ապրիլի 16-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանում ձևավորված ներդրումային մթնոլորտի մասին:
***

Ապրիլի  16-ին՝  ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կյուրընկալվի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

ԹԵՄԱ՝  հեղափոխությունից  հետո դեռևս բանտերում կան քաղաքական կալանավորներ:

***

Հարգելի գործընկերներ,

Ս.թ. ապրիլի 16-ին, ժամը 14:30 Sputnik Արմենիայի մամուլի ակումբում (Ամիրյան 4/7) տեղի կունենա Gate of Frequency ինքնատիպ համերգին նվիրված մամուլի ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն են համերգի մասնակիցներ

  • «Գրեմմի»-իմրցանակակիրԱրթոԹունչբոյաջյանը (հարվածայինևվոկալ)
  • ՀՀվաստակավորարտիստՎահագնՀայրապետյանը (դաշնամուր)
  • Հայաստանի պետական կամերայիննվագախմբիգեղարվեստականղեկավարևգլխավորդիրիժոր՝ՎահանՄարտիրոսյանը

***

Ապրիլի 16-ին ժամը՝ 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28,3-րդ  հարկ) տեղի  կունենա ասուլիս՝ իրավապաշտպանների մասնակցությամբ։

Թեման՝  «Պետությունը աջակցում է խոշոր սեփականատերերին թե՞ կոծկում քրեական գործերը, Փաստեր, անուններ,

հետևանքներ և իրավապաշտպանների հրատապ անելիքները»։

Բանախոսներն են՝

Մարինա Պողոսյան – «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար

Նինա Կարապետյանց –  «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար
***

Ապրիլի 16-ին, ժ. 14.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Gate of Frequency (Մուտքձայնային հաճախականություն) ինքնատիպ համերգին: Համերգին կհնչեն Արտո Թունջբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի օրիգինալ ու ինքնատիպ ստեղծագործությունները:

Ասուլիսին կմասնակցեն.

•            «Գրեմմիի» մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանը

•            ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը

•            Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյանը

***

 

 




Լրահոս