![](https://armlur.am/wp-content/uploads/2018/06/azgayin-joxov.jpg)
Ազգային ժողովը վաղը մեկնարկող հերթական քառօրյա նիստում մի շարք հարցերի թվում քննարկելու է նաև Կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծն ու Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը:
Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։
Հովհաննիսյանը Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի շրջանավարտ է, իրավաբանական գիտությունների դոկտոր: