Նախարարը դիմել է իշխանության ներկայացուցիչներին. ուրիշ պաշտոն է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Նշենք, որ այս հարցը ընդգրկվել է ԱԺ վաղվա քառօրյայի օրակարգում, իսկ քվեարկությունը տեղի է ունենալու փակ, գաղտնի:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը Գարեգին Բաղրամյանի` ՀԾԿՀ նախագահի պաշտոնին նշանակվելու մասին գրել էր դեռեւս անցած տարվա հոկտեմբերին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա իշխանության ներկայացուցիչներին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ նախարար աշխատել, քանի որ այդ պաշտոնն իրենը չի համարում: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս ասել է, որ ցանկանում է հետ վերադառնալ իրեն առավել հարազատ ոլորտ, որտեղ նա երկար տարիներ աշխատել է. մինչ նախարար լինելը Գարեգին Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետը:

Փաստորեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը մնում է օդից կախված:

 




Լրահոս