Գարեգին Բաղրամյանն իր պաշտոնին երկար չի մնա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերի 4-ին  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց  Գարեգին Բաղրամյանը, սակայն նա եւս այս պաշտոնին երկար չի մնա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա իշխանության ներկայացուցիչների ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ նախարար աշխատել, քանի որ այդ պաշտոնը իրենը չի համարում:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս ասել է, որ ցանկանում է հետ վերադառնալ իրեն առավել հարազատ ոլորտ, որտեղ նա երկար տարիներ աշխատել է. մինչ նախարար լինելը Գարեգին Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետը: Ուստի չի բացառվում, որ նա հանկարծ դառնա այդ հանձնաժողովի ղեկավար, իսկ  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը մնա օդից կախված»:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս