ԱՆՍՏՈՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին  մամուլում հրապարակվել էր   Հանրային ռադիոյի մի շարք աշխատակիցների` Սերժ Սարգսյանին  ուղղված բաց նամակը, որում նկարագրվում է իրենց թշվառ վիճակը: Այդ կապակցությամբ դիմեցինք  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ   Ալեքսան Հարությունյանին, որն ասաց. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել անստորագիր նամակները: Միայն կարող եմ ասել, որ Հանրային ռադիոյի աշխատակիցները նման նամակ չեն գրել, մոտավորապես ենթադրում եմ` ով է, եւ Հանրային ռադիոյի աշխատակիցները շատ վրոդվված են այդ անստորագիր նամակից»:Նշենք, որ անստորագիր նամակը մի քանի լրատվամիջոցների է  ուղարկվել էլէկտրոնային անհայտ հասցեից:




Լրահոս