«Գազպրոմ Արմենիա»-ի տեսուչներն աշխատանքից ազատման ծանուցումներ կստանան․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահմանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է` նվազեցնելով ծախսերը: Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումները:

Մեր հարցին, թե արդյոք այդ ազատումները կապված են գազի սակագնի սահմանային թանկացման հետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից փոխանցեցին. «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված` ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ` այդ թվում դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը»: Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին: Մինչդեռ, ըստ մասնագետների, գազի սակագինը հնարավոր է անգամ նվազեցնել` ընկերության ծախսերի օպտիմալացման, կորուստների կրճատման եւ շահութաբերության նորմայի իջեցման հաշվին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս