Սիրով հրավիրում ենք լուսաբանելու «Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնության մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսը, որը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում: Ասուլիսի բանախոսներն են՝ «Ժողովրդավարական համախմբման» նախաձեռնող խմբի անդամներ Սուրեն Պետրոսյանը, Կամո Ասատրյանը և Հրայր Ազիզբեկյանը: Նամակին կից կգտնեք հակիրճ տեղեկատվություն Նախաձեռնության վերաբերյալ:
***
Ապրիլի 17-ին, ժամը 19.00-ին Կինոգործիչների միության Մեծ դահլիճ տեղի է ունենալու Երևանի քաղաքապետարանի Հայկանուշ Դանիելյանի անվան դպրոցը նշում է իր ստեղման50 –ամյա հոբելյանը:
1969թ.հիմնադրված և օպերային մեծանուն երգչուհու անունը կրող երաժշտական դպրոցը, որը 1992թվականից վերաճել է արվեստի դպրոցի, նշում է իր հոբելյանը տոնական երաժշտական ծրագրով: Ներկա են գտնվելու տարբեր սերունդների երաժիշտ-շրջանավարտները:
Հոբելյանական բազմաժանր համերգի ժամանակ բեմում, էկրանին նվագելու են շրջանավարտները, այսօրվա աշակերտները և ուսուցիչները:
Իրենց կատարումնեով և գրած ստեղծագործություններով ելույթ կունենան թավջութակար Միքայել Հախնազարյանը (Գերմանիա), հայտնի դուդուկահար և ստեղծագործող Էմմանուել Հովհաննիսյանը, կոմպոզիտորներ Վահե Հայրապետյանը, Էդմոնդ Մակարյանը, Նաիրա Դիվանյանը, ովքեր օրվա առիթով գրել են պրեմիերաներ: Կներկայացվեն դպրոցում գործող գրեթե բոլոր երաժշտական և պարային ժանրերը:
***
Ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանը, ինստիտոիտի արտադրության գծով փոխտնօրեն Արմեն Հավհաննիսյանը, ինստիտոիտի լաբորատորիայի վարիչ Ռաֆայել Թամազյանը և Աշխատողների իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Սուրեն Պարսյանը:
ԹԵՄԱ՝ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները պահանջում են չեղարկվել ՀՀ կառավարության մարտի 29-ի թիվ 334-ա որոշումը. համաձայն տվյալ որոշմանլաբորատորիաները վարձակալության է տրվելու մասնավոր ընկերություններին. խնդրի լուծման հեռանկարներն ու իրավական գնահատականը:
***
2019 թվականի ապրիլի 17-ին, ժամը 09:30-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում տեղի կունենա «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը: Համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության նախարարի
տեղակալ Տիգրան Խաչիկյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, «ՄԱԶԾ Հայաստան» մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառնություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
***