Ապրիլի 18-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի տնօրեն Արբի Կարխանիի և նույն կազմակերպության խորհրդի անդամ Յուրի Սարգսյանի մամուլի ասուլիսը:
Օրերս հայ խոհարարների պատվիրակությունը վերադարձավ Դաղստանում անցկացված խոհարարական միջազգային մրցույթից` իր հետ բերելով հարուստ «ռազմավար»՝ 4 մեդալ` 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ:
Ինչո՞վ զարմացրեցին իտալացի և ֆրանսիացի գործընկերներին հայ խոհարարները: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հյուսիսկովկասյան խոհարարների միության ու Դաղստանի խոհարարների միության հետ։
Ավելի վաղ հայ խոհարարները առաջին տեղն էին զբաղեցրել Եգիպտոսում «Լավագույն ազգային ուտեստ» անվանակարգում Culinary Taste of Culture միջազգային էքսպոյի շրջանակում։
***
Ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն «Կանչ» մանկապատանեկան թերթի գլխ. խմբագիր Վարուժան Մնացականյանը, «Աղբյուր»մանկապատանեկան ամսագրի գլխ. խմբագիր Թադևոս Տոնոյանը, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխ. խմբագիր Անուշ Վարդանյանը և «Խաբարբզիկ» մանկական ամսագրի գլխ.խմբագիր Ռուզաննա Բաղդասարյանը:
ԹԵՄԱ՝ մանկական մամուլի խմբագիրներն ահազանգում են. մանկապատանեկան մամուլը՝ ի դեմս «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականների, չի ստացել տպագրությանհամար պետական բյուջեով նախատեսված գումարը.մանկական մամուլի ճակատագիրը վտանգված է:
***
Ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
ԹԵՄԱ՝ Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ որոշման հետ կապված փաստաբանի հայտարարությունը:
***
Ապրիլի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ ի՞նչ կարելի է ակնկալել, այսպես կոչված, ,,Լավրովի ծրագրի՛՛ հիման վրա Մնացականյանի և Մամեդյարովի միջև Մոսկվայում կայացած նոր քննարկումներից:
***
Ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը հանդես կգանմամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեն առաջին դասարանցիների ընդունելության նոր գործարկվող առցանց համակարգը: Նշենք, որ 2019-20 ուսումնական տարվանիցսկսած Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով:
***