Նախարարությունը դիմել է ԱԺ. համատեղ գործ կսկսեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը որոշել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը մշակել լայն օրակարգով քննարկումներից հետո։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով նախարարությունը դիմել է Ազգային ժողովի տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովին, որպեսզի նրանց օգնությամբ քննարկումներ կազմակերպի շահագրգիռ կազմակերպությունների, փորձագետների եւ ՏԻՄ-երի ներկայացուցիչների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ամենի համար երկշաբաթյա ժամկետ է սահմանված, որից հետո նախարարությունն ու հանձնաժողովը կկազմակերպեն համատեղ լսումներ ու քննարկումներ, եւ միայն այսքանից հետո կկազմվի օրենքը։ Ինչպես հայտնի է, նոր իշխանությունները նպատակ ունեն հիմնովին փոփոխել օրենքը, ՏԻՄ-երի տրամաբանությունը։




Լրահոս