
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:
Նստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Ազգային ժողովը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումը: Պատգամավորները իրենց հարցերն ուղղեցին հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդմանը:
Ապրիլի 16-ին մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկված են նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակումը և մի շարք այլ օրենքի նախագծեր: