Ապրիլի 19-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 19-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և 5th Season խմբի համերգը:

Բացառիկ ձևաչափ ունեցող ինքնատիպ այս համերգին Կամերային նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Իսկ 5th Season խմբի կազմում ելույթ կունենան ճանաչված ու սիրված երաժիշտներ «Գրեմմի»-ի մրցանակակիր Արթո Թունչբոյաջյանը (հարվածային և վոկալ), ՀՀ վատակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Սամ Սարյանը (ձայնային էֆեկտներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս/Ռուսաստան):

Համերգին կհնչեն Արթո Թունչբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի օրիգինալ ու ինքնատիպ ստեղծագործությունները: Այս համերգը նոր ստեղծագործությունների ու փորձարական ինքնատիպ ձևաչափի հետաքրքիր համադրություն է:

Համերգային երեկոն կրում է Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) խորագիրը:

***

Ապրիլի 19-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը:

Մամուլի ասուլիսի թեման՝ «Ներքին և արտաքին քաղաքական օրակարգ, մարտահրավերներ»:

***

Ապրիլի 19-ին, ժամը՝ 11 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտՍամվել Բաբայանը:

Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն, Արցախյան հիմնահարց:

 




Լրահոս