ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքային վարկավորման պայմանները երիտասարդ ընտանիքների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել անշարժ գույք «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման նոր բարելավված պայմաններով:Այժմ բնակարան գնելը Երեւանում եւ մարզերում՝ ավելի հեշտ է ու շահավետ.
• նվազագույն կանխավճարի չափը իջեցվելէ մինչև 7,5%:
• հանվելէ ամուսիններից յուրաքանչյուրի տարիքի նկատմամբ սահմանված պահանջը ու սահմանվել է միայն ամուսինների ընդհանուր տարիքային պահանջ՝ 70 տարի:
• Վարկի առավելագույն գումարը սահմանվել է 22500000 ՀՀ դրամ, ինչը 5 մլն ՀՀ դրամով ավել է, քան նախկինում, իսկ նորակառույց բնակարանի գնման դեպքում վարկի առավելագույն գումարն ավելացել է մինչև 27 750000 ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին հետևյալ պայմաններով.
• Բնակարան ձեռք բերելու հնարավորություն ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից
• Վարկի ժամկետ՝ մինչև 30 տարի
• Անվանական տոկոսադրույք*
– Երևանում բնակարան ձեռք բերելու դեպքում`սկսած 5.5%-ից
– մարզերում բնակարան գնելիս`սկսած 3,5% -ից
– նորակառույցշենքում բնակարան ձեռք բերելու դեպքում`7.5%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը, կատարելագործելով հիփոթեքային վարկավորման պայմանները, մշտապես աջակցում է երիտասարդ ընտանիքների բարեկեցության բարձրացմանը ու հիփոթեքային շուկայի զարգացմանը:

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, այցելել www.vtb.am Բանկի պաշտոնական կայք, ինչպես նաև զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:




Լրահոս