
Armlur.am-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի որոշմամբ դադարեցվել են Վանևանի գյուղապետ Նորայր Հարությունյանի լիազորությունները: Մարզպետի որոշմամբ, նշանակվել է նաև ժամանակավոր պաշտոնակատար՝ Արամ Հարությունյանը: Վերջինս Վարդենիս քաղաքից է:
Մարզպետն գյուղի բնակիչներին արդեն ներկայացրել է Արամ Հարությունյանին:
ArmLur.am-ի տեղեկություններով` Ատոմ Մկրտչյանը դադարեցրել է հացադուլը, քանդել է վրանը և գնացել տուն: Վարդենիսի ոստիկանապետ Սամվել Գալստյանը հացադուլավոր Ատոմ Մկրտչյանին ուղեկցել է տուն, նոր միայն հեռացել է գյուղից:
Այսպիսով, Վանևանի բնակիչների հարցը լուծվել է: