Վանևանի գյուղապետի լիազորությունները դադարեցվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, Գեղարքունքի մարզպետ Գնել Սանոսյանի որոշմամբ դադարեցվել են Վանևանի գյուղապետ Նորայր Հարությունյանի լիազորությունները: Մարզպետի որոշմամբ, նշանակվել է նաև ժամանակավոր պաշտոնակատար՝ Արամ Հարությունյանը: Վերջինս Վարդենիս քաղաքից է և վաղը պետք է նրան ներկայացնեն:

Եվ չնայած գյուղապետի լիազորությունները դադարեցվել են և ըստ էության հացադուլավոր Ատոմ Մկրտչյանի պահանջը կատարվել է, սակայն ապրիլի 9-ից հացադուլի մեջ գտնվող գյուղացին չի պատրաստվում դադարեցնել այն: Իսկ նրա հետ գյուղապետի հրաժարականը պահանջողներն էլ դժգոհ են ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից՝ հայտարարելով, թե վերջինս գործարքներ է արել նախկին գյուղապետի հետ:

Հիշեցնենք, որ այսօր էլ կառավարության դիմաց էին հավաքվել կրկին գյուղապետի հրաժարականը պահանջողները և հայտարարում էին, որ չպետք է թույլ տան՝ Նորայր Հարությունյանը հրաժարականի դեպքում կրկին առաջադրվի:




Լրահոս