ԸՆԿԵ՛Ր ՎԱՀԱՆ, ԿԱՊՐԵՆՔ, ԿՏԵՍՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անկախության 20 տարվա ընթացքում այդպիսի պահանջներ շատ են եղել, եւ դրանց մի մասը` մասնավորապես սոցիալական բնույթի պահանջները, պետք է իշխանության ուշադրության կենտրոնում լինեն միշտ` անկախ այն բանից, որ ինչ-որ մեկը պահանջում է կամ չի պահանջում»,-Հայ ազգային կոնգրեսի պահանջների վերաբերյալ երեկ հայտնց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա ներկայացրել է Հայաստանի բնակչության թշվառության վիճակը նկարագրող սեփական վիճակագրություն` ըստ որի սննդի վրա ծախսվում է մարդկանց  եկամտի 56 տոկոսը:  Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում բնակչության եկամտի մեջ սննդի համար կատարվող ծախսը 23 տոկոս է: Ինչ վերաբերում է հեղափոխության ակնկալիքներին, ապա, Վահան Հովհաննիսյանի ասելով, Հայաստանում շատ են հնչել թեժ «եղանակների» մասին կանխատեսումներ, նույնիսկ հեղափոխության օրեր են նշվել, եւ այդ իսկ պատճառով ինքը ձեռնպահ է մնում գնահատականներից: «Կապրենք, կտեսնենք»,-եզրափակեց դաշնակցական գործիչը: 




Լրահոս