Ապրիլի 20-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրերն են «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն նախաձեռնության անդամներ Դավիթ Գասպարյանը և Մերի Սողոմոնյանը։

Թեմա՝ «Վեոլիա ջուր» ընկերության չարաշահումները բաժանորդների հետ հարաբերություններում, ջրաչափերի սխալ վերահաշվարկներն ու բնակիչների գերավճարումները, Դիլիջանում, Վանաձորում, Գյումրիում վերջերս ջրի որակի հետ արձանագրված խախտումները։

***

Ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ին,  «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու, հայ արտադրողներին անպաշտպան թողնելու և այդ նախաձեռնությունների խորքային հետեւանքների մասին: Բանախոսը կանդրադառնա նաեւ ներքաղաքական զարգացումներին:

***

Ապրիլի 20-ին՝ ժամը 13:00-ին,  «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Ազգային օրակարգ» կուսակցության  հիմնադիր հանձնախմբի անդամներ Արա Գասպարյանը և Արա Հակոբյանը կխոսեն Կառավարության առաջարկած կառուցվածքային փոփոխությունների, օպտիմալացման քաղաքականության մասին: Բանախոսները նաեւ կանդրադառնան ազգային անվտանգության մարտահրավերներին և ներքաղաքական անցուդարձին:

***




Լրահոս