
ՀԱՐՑ. Եթե Ֆիզիկական անձը մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրում է կատարում, ապա այդ դեպքում եկամտային հարկի պարտավորություն առաջանո՞ւմ թե ոչ:
Վրեժ Սիրադեղյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Սիրադեղյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում` «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ նվազեցվող եկամուտներ են համարվում` մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները: