Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանի դեմ վերջերս քրեական գործ է հարուցվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի ապամոնտաժած ու իրեն վստահված մետաղական խողովակներն իր առանձնատան բակում պահելու, մնացած խողովակները համայնքի բնակիչներին անհատույց բաժանելու մեջ:
Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստրագրությամբ երկրից չհեռանալու մասին: