ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունները պայքարում են անցակնալի ղեկավարների դեմ. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որն ըստ էության նպատակ ունի ազատվել տեղական ինքնակառավարման մարմինների անցանկալի ղեկավարներից: Մասնավորապես, նրանք առաջարկում են  երկարաձգել լիազորությունների ժամկետը լրացած ավագանիների լիազորությունը մինչեւ նորընտիր ավագանու ձեւավորումը։ Սակայն նույնը չի նախատեսվում համայնքների ղեկավարների պարագայում։

Բանն այն է, որ Հայաստանում մի շարք համայնքապետերի, ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ, ապա եւ ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում, եւ իշխանությունները փորձում են այսպես կարգավորել հարցը եւ ազատվել անցանկալի ղեկավարներից:  Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում»:

Եվ ահա կառավարությունն առաջարկում է  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նախատեսել կարգավորում, համաձայն որի՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը: Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս