
Մեկնարկեց Իտալիայի առաջնության 33-րդ տուրը:
Այս տուրում իր խաղը ոչ ոքի` 1:1 ավարտեց «Միլանը», ով հյուրընկալվել էր «Պարմային»: Հյուրերից հաշիվը բացեց Սուսոն, իսկ տանտերերից պատասխան գնդակը հեղինակեց Բրունու Ալվեշը:
Այս խաղից հետո միլանցիները շարունակում են մնալ 4-րդ հորիզոնականում՝ վաստակած 56 միավորով, սակայն, եթե «Ռոման» հաղթի իր խաղում, ապա «Ռոսոներիներից» կունենա 1 միավեր ավել:
«Պարման» իր ակտիվում ունի 36 միավոր եւ զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:
Էդմոն Մարտիրոսյան