ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառումը: Կա՞ արդյոք հաշվառման համար դիմելու ժամկետի սահմանափակում, թե՞ ոչ:
Սերգեյ Հակոբյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ժամկետի սահմանափակում չկա: Փոխհատուցում uտանալու համար Հայրենական մեծ պատերազմի վետերանը հաշվառման նպատակով իր փաuտացի բնակության վայրի` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (Փարոս) անձամբ կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է սահմանված ձեւի դիմում եւ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանի պահանջով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը հաշվառումը կարող է իրականացնել վետերանի բնակության վայրում` կազմակերպելով տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանի` ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է, եւ մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց կենդանի ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: