ՕԵԿ անդամ, Աժ նախկին պատգամավոր Հեղինե Բիշարյանը, խոսելով ցեղասպանության խնդրի հետ կապված նոր իշխանությունների որդեգրած քաղաքկանության մասին, ասաց, որ այտեղ նոր եւ հին իշխանությունների խնդիր չկա, խնդիրը ազգային լուրջ խնդիր է սա մեր վերքն է, սա մեր ցավն է, որի համար բոլորն էլ պայքարում են։
ArmLur.am-ը հարց ուղղեց Բիշարյանին, թե Օրինաց երկիրը ինչու ակտիվ չէ այս շրջանում։
«Այս պահին ակտիվ չենք, բայց չի նշանակում, որ մենք չեն հետեւում։ Պետք չէ շտապել գնահատականներ տալու, որովհետեւ ցանկացած իշխանության ժամանակ է պետք։ Դեռեւս մեկ տարի է անցել։ Ինձ թվում է լավատես պետք է լինել, պետք է խոսել այն փոփոխությունների մասին, որը տեղի է ունենում եւ, իհարկե, պետք է խոսել խնդիրների մասին, որոնք ծառացած են»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Բիշարյանը։
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: