
Արդեն այսօր Կատալոնական «Բարսելոնան» կարող է հռչակվել Իսպանիայի չեմպիոն, եթե Մադրիդի «Ատլետիկոն» պարտվի «Վալենսիային»:
Այս մասին է խոսել «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը`
«Պետք է ընդունենք այդ փաստը եւ շնորհավոր ենք նրանց: Նրանք լավ մարզավիճակում են, եւ նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Եթե խոսենք թվերի լեզվով, ապա մենք ունենք 33 տիտղոս, իսկ որքա՞ն ունեն նրանք».-ասել է Զիդանը:
Հավելենք, որ եթե կատալոնացիները դառնան չեմպիոն, ապա դա կլինի նրանց 26-րդ տիտղոսը:
Էդմոն Մարտիրոսյան